«Հակահամաճարակային արշավախումբ» ընկերոթյունը կդարձնի ձեր միջավայրն առավել առողջ ու անվնաս:
«Հակահամաճարակային արշավախումբ» ՍՊԸ-ն սանհիգիենիկ աշխատանքները իրականացնում է կարճ ժամանակահատվածում և պատշաճ մակարդակով։
Արդեն երկու տասնամյակ է, ինչ ՀՀ-ում հատուկ արտոնագրով գործում է «Հակահամաճարակային արշավախումբե ՍՊ ընկերությունը:
Կառույցի ավելի քան 60 փորձառու աշխատակիցներ գյուղատնտեսական, սննդարդյունաբերական ձեռնարկություններում և տարածքներում, սանիտարահիգիենիկ (վարակազերծման- ախտահանման) աշխատանքներ են իրականացնում ինչպես կենցաղային, այնպես էլ պահեստային վնասատուների վերացման համար:
Վերոնշյալ աշխատանքները ընկերության փորձագետները կատարում են գերմանական «Detia-Degesch», ֆրանսիական «Decis», ճապոնական «Sumition», ռուսական «Алина нова» և այլ ճանաչված ֆիրմաներից ներկրված, միջազգային չափորոշիչներին համապատասխան, բարձր արդյունավետությամբ, առողջության ու շրջակա միջավայրի համար էկոլոգիապես անվտանգ դեղամիջոցներով և կենսապատրաստուկներով: Դրանք գրանցված են նաև գյուղատնտեսության նախարարության հաստատած հատուկ ցուցակում:
Ախտահարումը կատարվում է`
Աշխատանքների ընթացքում (սանհիգիենիկ կանոնների պահպանման հետ համատեղ) սողունների, կրծողների և տարբեր տեսակի թռչող միջատների ոչնչացման համար կիրառվում են նաև էկոլոգիապես անվտանգ և արդյունավետորեն ներգործող պատրաստուկներ, փոշիներ, սոսինձներ, ներկեր, ինչպես նաև ուլտրաձայնային թակարդներ ու գործիքներ: Շնորհիվ դրա, կենցաղային, ամբարային միջատներից և բուսական ծածկույթի վնասատուներից բացի, ոչնչանում են նաև չոր մրգերի ու բուսատեսակների մեջ բնադրած վնասակար օրգանիզմները:
«Հակահամաճարակային արշավախումբ» ընկերությունը, որը ղեկավարում է հացամթերքների և վերամշակման ձեռնարկությունների ամբարային վնասատուների դեմ պայքարի կիրառման մասնագետ, ազգային խորհրդատու (կոնսուլտանտ) Աշոտ Սահակյանը, սանիտարահիգիենիկ աշխատանքներ է իրականացնում նաև կրթօջախներում, հյուրանոցային և հիվանդանոցային համալիրներում և նմանատիպ այլ հաստատություններում:
“Հակահամաճարակային արշավախումբ” ՍՊԸ-ն օգտագործելով համաշխարհային հռչակ ունեցող և էկոլոգիապես անվտանգ պատրաստուկներ արտադրող կազմակերպությունների արտադրանքը իրականացնում է` անասնաբուժասանիտարական փորձաքննություն, դեզինսեկցիա (միջատազերծում, թաց ախտահանաում), դեզինֆեկցիա (վարակազերծում), ֆումիգացիա (ծխեցում), դեռատիզացիա (պայքար կրծողների դեմ):
Այժմ կայքը դիտում են 390 հյուր և անդամներ չկան։